USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ucom ընկերությունն երկուսից չորս անգամ բարձրացնում է ինտերնետային բոլոր արագությունները

08.07.2014, 13:42
Ucom ընկերությունն ամռանը երկուսից չորս անգամ բարձրացնում է ինտերնետային բոլոր արագությունները, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ucom ընկերությունն երկուսից չորս անգամ բարձրացնում է ինտերնետային բոլոր արագությունները
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն ամռանը երկուսից չորս անգամ բարձրացնում է ինտերնետային բոլոր արագությունները, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Եթե Դուք մինչ օրս օգտվում եք 5Մբ/վ արագությամբ ինտերնետից, ապա ամռան ընթացքում կարող եք վայելել 10 Մբ/վ արագություն, 12Մբ/վ արագությամբ ինտերնետից օգտվող բաժանորդները ստանում են 36Մբ/վ արագություն, 15Մբ/վ արագությունից օգտվողները՝ 60Մբ/վ, իսկ 22Մբ/վ արագությամբ ինտերնետից օգտվող բաժանորդները՝ 88Մբ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Triple Play Select» փաթեթի բաժանորդներն ամռան ընթացքում կարող են օգտվել 36Մբ/վ արագությամբ ինտերնետից, «Triple Play Classic» փաթեթի ինտերնետ արագությունը դառնում է 80Մբ/վ, «Triple Play Rock» փաթեթի ինտերնետը՝ 100Մբ/վ, իսկ «Triple Play Jazz» փաթեթի բաժանորդները հնարավորություն կունենան վայելելու 140Մբ/վ արագությամբ ինտերնետ:

Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին, այն տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծեց լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։  –0—