USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ucom-ը հայտարարում է «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթը

01.04.2015, 16:25
Ucom-ը հայտարարում է «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ucom-ը հայտարարում է «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ucom-ը հայտարարում է «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 
««Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթը մեկնարկում է ապրիլի 1-ին։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր բաժանորդագրված են «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հեռախոսային ծառայությանը», - նշված է հաղորդագրությունում։

Մասնակցելով մրցույթին, կատարելով և ստանալով զանգեր «Յուքոմ» հեռախոսակապով և կուտակելով միավորներ՝ «Յուքոմի» ամենաակտիվ երկու բաժանորդները կստանան մրցանակ՝ կմեկնեն Վիեննա և ներկա կգտնվեն 2015 թվականի Եվրատեսիլի մրցույթին:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունն արդեն երկրորդ տարին աջակցում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի մասնակիցներին;

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ «Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։–0–