«Յանդեքսը» պատերազմ է սկսել Adblock Plus–ի հետ
06.03.2014,
12:07
«Յանդեքսը» հանդես է եկել հայտարարությամբ, թե Adblock Plus հայտնի արգելափակող ընկերությունը սկսել է փչացնել որոնողական համակարգի էջերի բովանդակությունը։ Բովանդակության սխալ պատկերումը Adblock Plus–ով հագեցած բրաուզերներում վերաբերում է ոչ միայն գովազդին, այլև որոնվող նյութին։ «Յանդեքսն» այս մասին տեղեկություն է հրապարակել իր պաշտոնական բլոգում։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. «Յանդեքսը» հանդես է եկել հայտարարությամբ, թե Adblock Plus հայտնի արգելափակող ընկերությունը սկսել է փչացնել որոնողական համակարգի էջերի բովանդակությունը։ Բովանդակության սխալ պատկերումը Adblock Plus–ով հագեցած բրաուզերներում վերաբերում է ոչ միայն գովազդին, այլև որոնվող նյութին։ «Յանդեքսն» այս մասին տեղեկություն է հրապարակել իր պաշտոնական բլոգում։
Որոնման արդյունքների սխալ պատկերման բողոքները «Յանդեքսը» ստացել է նախորդ շաբաթ։ «Որոշ օգտատերերի մոտ այն (որոնման արդյունքը) պատկերված է այնպես, որ թվում է, թե «Յանդեքսում» ինչ–որ բան խափանվել է», – նշում է որոնողական համակարգը, հաղորդում է cnews.ru–ն։
Adblock Plus բրաուզերային փլագինը օգտատերերի շրջանում հայտնի միջոցներից է, որի օգնությամբ հնարավոր է լինում կայքեր դիտելիս թաքցնել գովազդը։
Այսպես, կոնտեքստային գովազդն արգելափակելուց բացի (ինչը Adblock Plus–ի խնդիրն է) «Յանդեքսի» էջերում փլագինը հեռացրել է նաև Twitter–ի հղումները, ինչպես նաև այն հղումները, որոնց միջոցով կարելի է պատկերներ բացել։–0–