USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Telecom Armenia–ն Nokia–ի հետ համատեղ կազդարարի Հայաստանում «Ապագայի ցանցի» մեկնարկը

02.07.2021, 15:34
Ընկերության գործընկերն է Nokia–ն, որի հետ կազդարարվի «Ապագայի ցանցի» մեկնարկը
Telecom Armenia–ն Nokia–ի հետ համատեղ կազդարարի Հայաստանում «Ապագայի ցանցի» մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Nokia-ի հետ համատեղ կազդարարի Հայաստանում «Ապագայի ցանցի» մեկնարկը։

««Տելեկոմ Արմենիան», որպես Հայաստանի առաջին կապի ընկերության ժառանգորդ, կրկին նոր էջ է բացում երկրում կապի զարգացման պատմության մեջ:

Կառուցվող ցանցը նոր որակ ու փորձառություն կբերի մեր բաժանորդներին և կտա արագության գրեթե անսահման աճի հնարավորություն», – նշել են ընկերությունից։

Ընկերության գործընկերն է Nokia–ն, որի հետ կազդարարվի «Ապագայի ցանցի» մեկնարկը։

«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։

VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–