Տեղեկատվական վեճերի խորհրդի կայքն արդեն գործում է
17.12.2012,
17:27
Տեղեկատվական վեճերի խորհրդի կայքի` idcarmenia.am–ի շնորհանդեսը կայացել է երկուշաբթի։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական վեճերի խորհրդի կայքի` idcarmenia.am–ի շնորհանդեսը կայացել է երկուշաբթի։
Կայքում ՏՎԽ–ն պարբերաբար կներկայացնի կատարած աշխատանքը։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» գիրքը, որտեղ հրապարակված է 19 կարծիք մամուլի դեմ բերված դատական գործերի վերաբերյալ:
«Գրքում ամփոփված են բոլոր դատական գործերը, որտեղ ներգրավված են եղել ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները, անհատներ, որոնք դատի են տվել թերթերի, հեռուստաընկերությունների, կայքերի՝ պատվի, արժանապատվության նպատակով»,– ասաց Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ, ՏՎԽ անդամ Շուշան Դոյդոյանը։
Գրքում ներառված են,մասնավորապես, «Հրապարակ», «Երկիր», «Իրավունք», «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի դեմ հարուցված մեղադրանքների վերաբերյալ եզրակացությունները։
Դոյդոյանը հայտնեց նաև, որ որոշ փորձագետներ բացասական են վերաբերվում Խորհրդի գործունեությանը, քանի որ կարծում են, որ այն կասկածի տակ է դնում դատական ատյանների որոշումները` ԶԼՄ–ների վերաբերյալ։
«Սակայն մեր նպատակը կայացրած որոշումները վերլուծելն է և դրանց հետևելով` զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացնել գործող օրենքների մասին»,– ասաց նա։
Դոյդոյանը հայտնեց նաև, որ Խորհուրդը նպատակ ունի հետագայում երկրորդ գիրքը հրատարակել։
Տեղեկատվական վեճերի խորհուրդը հիմնադրվել է 2011 թվականի մայիսի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ: Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներ են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը:-0-