Ստիպում են «share» անել էկրանը և թալանում բանկային հաշիվները. փորձագետը զգուշացնում է հեռախոսային նոր խարդախության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/ԱՌԿԱ/․ Մեծ ալիք է, շատ մարդ էլի «քաշվում» է. զգուշացե՛ք:
Այս մասին Facebook-յան իր էջում տեղադրած տեսանյութում ասել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հատկապես տարիքով մարդիկ են «քաշվում», նրանց թիրախավորում են: Զանգում, ասում են՝ օպերատորից ենք, ռուսերեն են խոսում, իբր՝ այնքան դիմում կա՝ ստիպված մեր Վրաստանի թիմն ենք ներգրավել: Ասում են՝ հեռախոսի մեջ 5G պետք է դնենք, խոսեցնում են, whatsApp-ով են զանգում, ստիպում են էկրանը share անել, ֆայլ են ուղարկում, այդ ֆայլը եթե մարդ տեղադրեց, «քաշվում է»: Մտնում են բանկային հավելվածներ, եթե կան, թալանում, վարկեր ձևակերպում»,- զգուշացնում է Մարտիրոսյանը:
Մասնագետը հորդորում է խարդախության զոհ դառնալու դեպքում շտապ զանգահարել բանկեր սպասարկող վճարային համակարգեր և արգելափակել բոլոր հաշիվներն ու քարտերը, իսկ հեռախոսը ենթարկել գործարանային զրոյացման՝ նախապես պահպանելով կարևոր տվյալները: