Սևանա լճին նվիրված կայք է գործարկվել ֆրանս-շվեյցարական ծրագրի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. www.sevanlake.am կայքը, որը նվիրված է Սևանա լճի խնդիրներին և առանձնահատկություններին, գործարկվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և ԿԱԶԱ շվեյցարական հումանիտար հիմնադրամի գիտամշակութային ծրագրի շրջանակներում:
«Ծրագրի նպատակն է նման կայքերի միջոցով լայն հանրությանը հուզող հարցերի մասին տեղեկատվություն ներկայացնել», - ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի մշակութային հարցերի խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը:
Նրա խոսքերով՝ Սևանա լիճը ոչ միայն հետաքրքրություն է ներկայացնում որպես քաղցրահամ ջրի աղբյուր կամ կենսաբազմազանության տեսակետից, այն նաև կարևոր օբյեկտ է զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում: Նրա խոսքերով՝ հենց դրանով է պայմանավորված այն, որ կայքի մշակողներն ընտրել են Սևանա լիճը:
«Կայքը պետք է համաշխարհային ճանաչում ապահովի Սևանին և դառնա լճի մասին հասանելի և մասնագիտական տեղեկատվության աղբյուր», - նշել է Կասբարյանը:
Նա նաև ավելացրել է, որ կայքը, որը գործելու է հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, իրենց ներկայացնելու է հարթակ փորձագետների մասնակցությամբ հանրությանը հուզող հարցերի քննարկման համար:
Ներկայացնելով կայքի կառուցվածքը՝ ԿԱԶԱ հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Բաղդասարյանը ներկայացրեց «Տեսարժան վայրեր» բաժինը, որտեղ մշակողները փորձել են ներկայացնել ոչ թե սիրված տուրիստական գոտիները, այլ Սևանա լճի թաքնված գեղեցկությունը:
Նրա խոսքերով՝ շատ ակտիվ պետք է դառնա կայքի ֆորումը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել և քննարկել իրենց հուզող հարցերը:
Կայքում ներկայացված են նաև ավելի մատչելի ուսուցողական նյութեր, մասնավորապես՝ թեստը, որն անցնելով` հնարավոր է ընդլայնել Սևանա լճի մասին գիտելիքները, «Իսկ դուք գիտե՞ք» Սևանին վերաբերող հետաքրքիր փաստերի, ինչպես նաև Սևանի նման այլ լճերի մասին պատմող բաժինը:
«Ամենափոքրերի համար կայքն ավելի հետաքրքիր դարձնելու համար մենք պատրաստել և ներկայացրել ենք սեղանի խաղ, որը կարելի է տպել և խաղալ ողջ ընտանիքով: Նա ոչ միայն տեղեկատվություն է տալիս լճի մասին, այլև զարգացնում է Սևանա լճի նկատմամբ երեխաների պատասխանատվության զգացումը», - ասել է Բաղդասարյանը:
ՀՀ ԳԱԱ ծովային էկոլոգիայի գծով գիտաշխատող Արևիկ Մինասյանը, ով պատասխանատու է կայքի գիտական բովանդակության համար, ընդգծել է, որ Սևանի նկատմամբ ամեն քաղաքացու պատասխանատու վերաբերմունքը, հնարավոր է, հանգեցներ լճի խնդիրների 40 տոկոսի լուծմանը: «Այս տեսանկյունից մենք մեզ շատ կօգնի սեղանի խաղը, որը ամենամատչելի ձևով երեխաների և նրանց ընտանիքների շրջանում կսերմանի այդ պատասխանատվության զգացումը», - նշել է Մինասյանը:
Կազմակերպիչների խոսքերով՝ կայքի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին և տեղի կունենա Սևանա լճի ափին՝ պաշտոնատար անձանց և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի մասնակցությամբ:
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-