USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ռոսկոմնադզորը հակերի աշխատատեղ է բացել

19.09.2016, 17:30
Ռոսկոմնադզորը համակարգչային անվտանգության համակարգերի շրջանցման հմտություններով ծրագրավորողի աշխատատեղ է բացել։
Ռոսկոմնադզորը հակերի աշխատատեղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.Ռոսկոմնադզորը համակարգչային անվտանգության համակարգերի շրջանցման հմտություններով ծրագրավորողի աշխատատեղ է բացել։ Համապատասխան որակավորմամբ աշխատակցի որոնման մասին հայտարարությունը հրապարակվել է Superjob.ru պորտալում։ Այդ թափուր տեղին ուշադրություն է դարձրել VC.ru պարբերականը։

Ինչպես հաղորդում է newsru.com–ը, աշխատատեղի բնութագրության համաձայն, աշխատակիցը պետք է զբաղվի օտար համակարգիչներում կամ համակարգչային ցանցերում թաքցրած նյութերի որոնմամբ և դուրսբերմամբ, վերահսկի տվյալների փոխանցման ուղիները, կանխի տեղեկատվության արտահոսքը, պաշտպանի ՏՏ–ենթակառուցվածքը և էլեկտրոնային փաստաթղթերը, ինչպես նաև տեխօժանդակության ծառայություններ մատուցի։

Ապագա աշխատակցի հմտությունների թվում նշված են` բարձրագույն կրթությունը և ոչ պակաս, քան հինգ տարբա աշխատանքային փորձը։ Հայցորդը նաև պետք է իմանա անձնական տվյալների պաշտպանությւան ոլորտում ռուսական և միջազգային իրավունքը և պատրաստ լինի գործուղումների։

Եվ վերջապես, պաշտոնին հավակնողները պետք է փորձ ունենան white hat (համակարգերի կոտրում խոցելիություններ հայտնաբերելու համար)։ Բացի այդ, ողջունելի է black hat–ը (առանց զգալի վնասի համակարգերի կամ սեփական շահի համար)։  

Հարկ է նշել, որ էջը, որից հրապարակվել է աշխատատեղի հայտարարությունը, ստեղծվել է 2016 թվականի սեպտեմբերի 15–ին։ Սակայն Superjob–ի ներկայացուցիչները հաստատել են դրա հավաստիությունը, նշելով, որ դրա համար կապվել են Ռոսկոմնադզորի հետ։

Գերատեսչության մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին իր հերթին չի կարողացել մեկնաբանել հրապարակումը, բայց հայտնել է TJ–ին, որ Ռոսկոմնադզորը «կարծես» տեղեկատվական անվտանգության մասնագետի էր փնտրում։ Թե ինչու է գերատեսչությանն այդպիսի մասնագետ պետք, նա չի պարզաբանել։ -0-