«Ռամբլերը» կմիացնի հանգստյան օրվա ռեժիմը
10.11.2014,
13:13
«Ռամբլեր» ինտերնետ–պորտալը փորձարկում է կոնտենտի տրամադրման նոր ձևաչափը` այժմ հանգստյան օրերին պորտալը սկզբունքորեն այլ տեսք կունենա, քան աշխատանքային օրերին, «Վեդոմոստիին» է պատմել ընկերության օպերացիոն տնօրեն Դմիտրի Մալովը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռամբլեր» ինտերնետ–պորտալը փորձարկում է կոնտենտի տրամադրման նոր ձևաչափը` այժմ հանգստյան օրերին պորտալը սկզբունքորեն այլ տեսք կունենա, քան աշխատանքային օրերին, «Վեդոմոստիին» է պատմել ընկերության օպերացիոն տնօրեն Դմիտրի Մալովը։
Այժմ «Ռամբլերի» գլխավոր էջում, բացի ինտերնետ որոնումից, երևում է օրվա լրատվական և գործարար պատկերը, որը հավաքվում է տարբեր աղբյուրներից (ընկերությունն ավելի քան 300 մեդիագործընկեր ունի)` դրանք քաղաքական, տնտեսական և այլ լուրեր են։ Բայց հանգստյան օրերին «Ռամբլերի» գլխավոր էջը կփոփոխվի և կարտացոլի հանգստացողների շահերը` ուր գնալ հանգստյան օրերին, ինչ կարդալ, ինչ խաղալ, ինչ դիտել և ուր գնել։
«Կյանքը, մարդու կարիքները և ժամացուցակն աշխատանքային և հանգստյան օրերին արմատապես տարբերվում են։ Այդ տարբերությունն արտացոլվում է ամեն ինչում` հասարակական տրանսպորտի ժամանակացույցից մինչև հեռարձակում, բայց ինտերնետ–կայքերը դա չէին նկատել։ «Ռամբլերը» կլինի առաջին պորտալը, որը կշեշտադրի դա»,– բացատրում է Մալովը։ Ըստ նրա, փոփոխությունների նպատակը «Ռամբլերի» պորտալում լրացուցիչ լսարան ներգրավելն է։
«Ռամբլերը» Rambler & Co հոլդինգի մասն է, որի կազմում են նաև «Աֆիշան», Livejournal բլոգ–հոսթինգը, Lenta.ru և Gazeta.ru պարբերականները։ Rambler & Co–ն ստեղծվել է 2013 թվականի գարնանը Վլադիմիր Պոտանինի և Ալեքսանդր Մամուտի ակտիվների միաձուլման հետևանքով։ Նրանք հավասար պայմաններով են կառավարում հոլդինգը, բայց Մամուտը կառավարիչ գործընկեր է, իսկ վերջին ժամանակներից` նաև Rambler & Co–ի գլխավոր տնօրենը։ 2016 թվականի գարնանը, գործարքի ստորագրումից արդեն երեք տարի անց, Մամուտը ստիպված կլինի գնել Պոտանինի բաժնեմասը, եթե վերջինը ցանկանա դուրս գալ բիզնեսից։
TNS–ի տվյալներով, Rambler & Co–ի նախագծերի լսարանը սեպտեմբերին կազմել է 31.4 մլն, «Ռամբլեր» պորտալի լսարանը` 12.8 մլն։ Նախորդ տարվա սեպտեմբերին հոլդինգի լսարանը կազմում էր 34.1 մլն, «Ռամբլերինը»` 15.4 մլն։ -0-