USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է օտար «iCloud» հաշիվները սեփական բջջայիններում մուտքագրելու վտանգների մասին

Այսօր, 18:22
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել սեփական բջջային հեռախոսներում
Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է օտար «iCloud» հաշիվները սեփական բջջայիններում մուտքագրելու վտանգների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է օտար «iCloud» հաշիվները սեփական բջջռային հեռախոսներում մուտքագրելու վտանգների մասին։

«Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝

  • հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը

  • զրկել Ձեզ սարքի հասանելիությունից

  • պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն 

«Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում, երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով, երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ընդգծում է, որ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։