USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

YouTube–ից օգտվողների թիվը հատել է միլիարդի սահմանը

21.03.2013, 10:37
YouTube տեսահոսթինգ այցելող օգտատերերի քանակը հատել է 1 միլիարդի սահմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆանս Պրեսս գործակալությանը։
YouTube–ից օգտվողների թիվը հատել է միլիարդի սահմանը
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/.  YouTube տեսահոսթինգ այցելող օգտատերերի քանակը հատել է 1 միլիարդի սահմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆանս Պրեսս գործակալությանը։
 
Ինչպես նշում են YouTube–ի ներկայացուցիչները, օգտատերերի քանակի ավելացման հարցում մեծ դեր է խաղացել բջջային սարքերի լայն տարածումը։

«Եթե մենք պետություն լինեինք, ապա բնակչության քանակով աշխարհում երրորդ տեղում կլինեինք Չինաստանից ու Հնդկաստանից հետո»,– ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։

YouTube տեսահոսթինգը գործարկվել է 2005 թվականին, իսկ արդեն 2006–ին այն գնել է Google ընկերությունը 1.65 միլիարդ դոլարով։ Սկզբում այն նախատեսված էր օգտագործողների տեսանյութերը տեղադրելու համար, սակայն այսօր արդեն ծառայությունը պրոֆեսիոնալ տեսանյութերի, ինչպես նաև ֆիլմեր ու հեռուստաշոուների հասանելիություն է ապահովում։-0-