USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Orange Armenia–ն 1ԳԲ ծավալով բջջային ինտերնետ կնվիրի կանխավճարայաին ծառայությունը կամ «Արծիվ» բաժանորդագրության պլանը ընտրող բաժանորդներին

04.12.2014, 15:40
Orange Armenia–ն 1ԳԲ ծավալով բջջային ինտերնետ կնվիրի կանխավճարայաին ծառայությունը կամ «Արծիվ» բաժանորդագրության պլանը ընտրող բաժանորդներին, հինգշաբթի լրագրողներին ասաց ընկերության Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը։
Orange Armenia–ն  1ԳԲ ծավալով բջջային ինտերնետ կնվիրի կանխավճարայաին ծառայությունը կամ «Արծիվ» բաժանորդագրության պլանը ընտրող բաժանորդներին
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ն 1ԳԲ ծավալով բջջային ինտերնետ կնվիրի կանխավճարայաին ծառայությունը կամ «Արծիվ» բաժանորդագրության պլանը ընտրող բաժանորդներին, հինգշաբթի լրագրողներին ասաց ընկերության Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը։ 

Նրա խոսքով` Orange–ի կանխավճարային ծառայությունը կամ «Արծիվ» ամսական բաժանորդագրությունը նախընտրող բաժանորդները մինչև հունվարի 15-ը նշված ծառայություններն ակտիվացնելու դեպքում կստանան 1 ԳԲ բջջային ինտերնետի ծավալ` 6 ամիս օգտագործելու համար։ 

Մինչև հունվարի 15-ը բաժանորդները կարող են 12 ամսով բաժանորդագրվել Ինտերնետ Հիմա 5000 սակագնային պլանին և ընդմիշտ ստանալ ամսական 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ։ 

«Այն բաժանորդները, ովքեր կմիանան Ինտերնետ Միասին ծառայությանը, երկրորդ SIM քարտի համար ինտերնետ մոդեմը կստանան 1 դրամով»,– ասաց Մկրտչյանը։
  
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչև օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` արտոնագիր ստանալու համար) և արդեն բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն է ապահովում Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0--