Orange Armenia-ն իր բաժանորդներին նոր ինտերնետ ծառայություն է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը երկուշաբթի «Ինտերնետ միասին» նոր ծառայություն է ներկայացրել ընկերության բաժանորդներին, հաղորդում է Orange-ի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Orange-ի Ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն հիմնական հաշվին և կկարողանան միաժամանակ օգտագործել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով հնարավոր կլինի օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան սակագնային պլանի: «Մեր ավելի քան 70 000 ինտերնետ բաժանորդներից շատերը հաճախ կարիք են ունենում կիսելու իրենց ինտերնետը մտերիմների հետ կամ օգտագործում են մեկից ավելի սարքավորումներ ինտերնետ մուտք գործելու համար: Այս նոր ծառայության շնորհիվ դա միանգամայն հնարավոր է դառնում, քանի որ այսուհետ մեկ ընտանիքի անդամները կամ մտերիմ ընկերները կարող են միաժամանակ օգտվել ինտերնետի միևնույն բաժանորդագրությունից »,- ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: «Ինտերնետ միասին» ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է: Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար բաժանորդները կարող են նաև վարձակալել Ինտերնետ հիմա մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ ($1 – 382,23 դրամ): -0-