Google-ն իր հերթական տարբերանշանով նշում է նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը
14.07.2012,
11:22
Google ինտերնետ-ընկերությունը տոնական տարբերանշանով է նշել ավստրիական գեղանկարչության մոդեռնի հիմնադիրներից մեկի՝ ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ-ընկերությունը տոնական տարբերանշանով է նշել ավստրիական գեղանկարչության մոդեռնի հիմնադիրներից մեկի՝ ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Google որոնողական համակարգի գլխավոր էջի ավանդական տարբերանշանը շաբաթ օրը փոխարինում է Կլիմտի «Համբույր» հայտնի նկարը (1907-1908), որի մեջ ներհյուսված է Google ընկերության ոճավորված անվանումը։
Գուստավ Կլիմտը ծնվել է Ավստրիայում 1862 թվականի հուլիսի 14-ին։ Արտահայտված էրոտիզմով աչքի ընկնող նրա աշխտանքները լայն ճանաչում են ստացել բավականին ուշ և նույնիսկ արժանացել են քաղաքական և կրոնական շրջանակների քննադատությանը։
Սակայն «Համբույրը», ինչպես և «Աթենքի պալատը» (1898) և «Հուդիթը» (1901), նկարչի ստեղծագործությունների հետազոտողները դասում են Կլիմտի ստեղծագործության «ոսկե ժամանակաշրջանին»։ Ժամանակաշրջանն այդ անվանումն էր ստացել ոչ միայն այն պատճառով, որ նկարիչն իր աշխատանքներում ոսկեջուր էր օգտագործում, այլ նաև այդ ժամանակահատվածում քննադատների արձագանքները միայն դրական էին։
Google ընկերությունն իր գլխավոր էջում տեղադրում է տոնական տարբերանշաններ՝ նվիրված տարբեր հայտնի ամսաթվերի, տոների, հայտնի մարդկանց ծննդյան օրերի առիթով։ Տարբերանշանները կարող են ինչպես գլոբալ լինել, այնպես էլ լոկալ՝ վերջինները կարող են տսենել միայն որոշակի երկրների բնակիչներ և, որպես կանոն, նվիրված են ազգային տոների և հայտնի դեմքերի։
Google-ն առաջին անգամ չէ, որ իր տարբերանշանները նվիրում է կերպարվեստի վարպետներն։ Ավելի վաղ Google-ի գլխավոր էջում հայտնվել էին մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվիերային, իսպանացի հայտնի նկարիչ Խուան Գրիսին և ամերիկացի նկարիչ Քիթ Հարինգին նվիրված տարբերանշաններ։ -0-