Google-ը հերթական տարբերանշանով նշում է «Շչելկունչիկ» բալետի պրեմիերայի 120–ամյակը
18.12.2012,
12:34
Google ինտերնետ–ընկերությունը «Շչելկունչիկ» հակտնի բալետի պրեմիերայի 120–ամյակը նշել է իր որոնողական համակարգի գլխավոր էջում տեղադրած տոնական տարբերանշանով, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ–ընկերությունը «Շչելկունչիկ» հակտնի բալետի պրեմիերայի 120–ամյակը նշել է իր որոնողական համակարգի գլխավոր էջում տեղադրած տոնական տարբերանշանով, գրում է ՌԻԱ Նովոստին։
google.com–ի գլխավոր էջի Google սովորական տարբերանշանը երեքշաբթի փոխարինվել է պատկերազարդումով, որի վրա պատկերված են բալետի գլխավոր հերոսները` Շչելկունչիկը, Մարին, Մկների թագավորը։ Տարբերանշանն ունի սուրբծննդյան հեքիաթի նաև այլ ատրիբուտներ` զարդարված տոնածառ և նվերներ։
«Շչելկունչիկ» բալետը գրել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին` Էռնստ Թեոդոր Ամադեուս Գոֆմանի «Շչելկունչիկ և մկների թագավոր» հեքիաթի մոտիվներով։ Բալետի պրեմիերան կայացել է 1892 թվականի դեկտեմբերի 18–ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
Բալետ–հեքիաթի գործողությունը ծավալվում է Սուրբ ծննդի նախաշեմին, այդ պատճառով «Շչելկունչիկը» համարվում է ամենաամանորյա թատերական ստեղծագործություններից մեկը։
Google ընկերությունը տարբերանշաններ է տեղադրում իր որոնողական համակարգի գլխավոր էջում` նշելով տարբեր տոնական ամսաթվեր, օրինակ` ազգային տոներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր և այլն։ Օրինակ, սեպտեմբերին Google–ն ինտերակտիվ դուդլով նշեց «Աստեղային ճանապարհ» (Star Trek) գիտաֆանտաստիկ սերիալի պրեմիերայի 46–ամյակը։ -0-