USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Օրանժ Արմենիան «Ինտերնետ հիմա» սակագնային պլանի բաժանորդների համար նվազեցրել է 42Մբ/վ և 21.6Մբ/վ ինտերնետ ապահովող մոդեմների գները

28.03.2014, 18:18
Orange-ը շարունակում է գերարագ ինտերնետի ծառայություններն ավելի հասանելի դարձնել իր բաժանորդների համար: Այսուհետ Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել Orange-ի՝ մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցի առավելություններից, հայտնում են Օրանժ Արմենիայի մամուլի բաժնից:
Օրանժ Արմենիան «Ինտերնետ հիմա» սակագնային պլանի բաժանորդների համար նվազեցրել է 42Մբ/վ և 21.6Մբ/վ ինտերնետ ապահովող մոդեմների գները
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Orange-ը շարունակում է գերարագ ինտերնետի ծառայություններն ավելի հասանելի դարձնել իր բաժանորդների համար: Այսուհետ Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել Orange-ի՝ մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցի առավելություններից, հայտնում են Օրանժ Արմենիայի մամուլի բաժնից:

«Սույն թվականի հունվարին մենք զգալիորեն ընդլայնեցինք մեր H+ 42Մբ/վ արագության ցանցը՝ այն հասանելի դարձնելով երկրի բնակչության 85%-ին: Բացի այդ, մեր բաժանորդներին ներկայացրեցինք ինտերնետ ծառայությունների նոր պայմաններ՝ առաջարկելով գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալ և ավելի մատչելի գներ: Այժմ Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել ինտերնետ ծառայությունների օգտատերերի համար մինչև 42Մբ/վ գերարագ ինտերնետն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ»,– ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդներն այժմ, 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, կարող են Ինտերնետ Հիմա 42.2Մբ/վ մոդեմը ձեռք բերել 8000 դրամով: Ինտերնետ Հիմա 11000 և Ինտերնետ Հիմա 15000 սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելիս նշված մոդեմը հասանելի է ընդամենը 1 դրամով: Առանց բաժանորդագրության՝ մոդեմը կարելի է ձեռք բերել 30000 դրամով՝ նախկին 50000 դրամի փոխարեն:

Բացի այդ, Orange-ն իր Ինտերնետ Հիմա 21.6Մբ/վ մոդեմը հասանելի է դարձրել Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանի բաժանորդներին: 12 ամսով այս սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ մոդեմը կարելի է ձեռք բերել 1500 դրամով: Ինտերնետ Հիմա 21.6Մբ/ մոդեմն ավելի մատչելի է դարձել նաև Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար, ովքեր 12 ամսով բաժանորդագրվելիս այժմ մոդեմը կարող են ձեռք բերել 1 դրամով՝ նախկին 1500 դրամի փոխարեն:

Orange-ն իր ողջ ծածկույթում առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ, իսկ 315 բնակավայրերում՝ մինչև 42.2 Մբ/վ ներբեռնման արագություն: Վերջերս Orange-ը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communicationsե անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0--