USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

MySpace-ը «հեռանում է» Ճապոնիայից

23.12.2011, 12:20
MySpace սոցիալական ցանցը, որը ժամանակին աշխարհի ամենահանրաճանաչ սոցալական ցանցն էր, նախատեսում է առաջիկայում փակել Ճապոնիայի իր գրասենյակը, հաղորդում է Cnews.ru-ն:
MySpace-ը «հեռանում է» Ճապոնիայից

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. MySpace սոցիալական ցանցը, որը ժամանակին աշխարհի ամենահանրաճանաչ սոցալական ցանցն էր, նախատեսում է առաջիկայում փակել Ճապոնիայի իր գրասենյակը, հաղորդում է Cnews.ru-ն:

Տոկիոյում գտնվող ընկերության գրասենյակը նախատեսվում է փակել հաջորդ տարվա փետրվարի 1-ին՝ վերջինիս բացումից գրեթե հինգ տարի հետո, հաղորդում է IT Media պարբերականը: Ինչպես նշում են վերլուծաբանները, Ճապոնիայից MySpace-ի «հեռացումը» մեծ անակնկալ չէր, քանի որ սոցիալական ցանցը դժվար ժամանակներ է ապրում, իսկ այդ երկրում նրա ծառայություններից այնքան էլ շատ մարդ չի օգտվում:

Այսպես, այս տարվա օգոստոսին Ճապոնիայում MySpace-ն ուներ ընդամենը 1,09 մլն այցելու: Միաժամանակ երկրում մեծ հանրաճանաչություն են վայելում MySpace-ի մրցակիցները՝ Twitter-ն ու Facebook-ը:-0-