USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը հաղթել է Twitter սոցցանցում Ռոստելեկոմ ընկերության անցկացրած մրցույթում

10.02.2015, 12:02
«ԱՌԿԱ» գործակալության թղթակից Իննա Վերլինսկայան ճանաչվել է Twitter սոցցանցում  Ռոստելեկոմ ռուսական հեռահաղորդակցային ընկերության անցկացրած մրցույթի հաղթող, երկուշաբթի հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը հաղթել է Twitter սոցցանցում Ռոստելեկոմ ընկերության անցկացրած մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալության թղթակից Իննա Վերլինսկայան ճանաչվել է Twitter սոցցանցում  Ռոստելեկոմ ռուսական հեռահաղորդակցային ընկերության անցկացրած մրցույթի հաղթող, երկուշաբթի հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Ռոստելեկոմը» «Տեխնոլոգիաներ կյանքի համար` ինտերնետ լույսի արագությամբ» լրագրողների շրջանում անցկացվող IV ամենամյա մրցույթի մեկնարկի մասին Ռուսաստանում հայտարարել էր 2014 թվականի սեպտեմբերի 29–ին։ Գլխավոր մրցանակակիրը 2015թ. աշնանը Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս կայցելի ռուսաստանյան պատվիրակության կազմում:

Հայաստանում նախագիծը մեկնարկել է դեկտեմբերի 23–ին։ Մրցույթի մեկնարկի հայտարարմանը զուգահեռ ընկերության Twitter–ի պաշտոնական էջում հայտարարվել է մրցույթ, որի մասնակիցները պետք է թարգմանեին Հայաստանում մրցույթի մեկնարկի մասին ձայնագրությունը հայերենից ռուսերեն լեզվով։

«Ուրախ ենք հայտնել, որ հաղթող է ճանաչվել «ԱՌԿԱ» գործակալության թղթակից Իննա Վերլինսկայան, ով օրեր առաջ կորպորատիվ նվեր է ստացել»,– ասվում է հաղորդման մեջ։

Միաժամանակ, ընկերությունից հայտնեցին, որ մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 10-ը: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.smi.rt.ru/about/: Հայաստանի մասնակիցը, Ռուսաստանի մասնակիցների հետ միասին, կարող է աշնանը մեկնել Չինաստան։

Մրցույթին կարող են մասնակցել տարբեր ոլորտների լրագրողներ` տպագիր մամուլ (պարբերականներ, ամսագրեր), ռադիո և հեռուստատեսություն, առցանց մամուլ (այդ թվում նաև լրատվական գործակալություններ), սոցիալական մեդիա հարթակներ (բլոգերներ), ֆոտոլրագրողներ:

Հայկական ԶԼՄ–ների համար ժյուրիի կազմում են ՏՏ ոլորտի և գործարար ԶԼՄ–ների ներկայացուցիչներ` Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Եվա Հյուսյանը, Արմենպրես լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը,  ՋԻԷՆՍԻ-Ալֆա ՓԲԸ, Ռոստելեկոմ խումբ, Հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը,  «Նովոստի–Արմենիա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը։  

Նախագիծն անցկացվում է 2011 թվականից և ամեն տարի ոչ պակաս քան 500 աշխատանք է հավաքում Ռուսաստանի տարբեր մարզերից։

«Տեխնոլոգիաներ կյանքի համար» նախագիծն անցկացվում է ԶԼՄ–ներին և բլոգերներին նորարարական տեխնոլոգիաների և ծառայությունների ու հասարակության կյանքի տարբեր ոլորտներում դրանց կիրառման օբյեկտիվ և ավելի որակյալ լուսաբանմանը ներգրավելու համար։

Մրցույթը կազմակերպել է «Ռոստելեկոմը»` Huawei, РАЭК, Միխայլով և գործընկերներ ընկերությունների հետ համատեղ, ռուսական և հայկական առաջատար ԶԼՄ–ների աջակցությամբ։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-Ալֆա ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբերից ընկերությունը «Հիբրիդ Սոլյուշնզ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայություն ևս:

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: -0-