USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Մոսկվայում ընդլայնել են ամուսնությունն էլեկտրոնային տարբերակով գրանցելու հնարավորությունը

22.08.2013, 14:04
ՔԿԱԳ քաղաքային մարմիններին ու տեղեկատվական տեխնոլոգիաների  դեպարտամենտը շարունակում են ընդլայնել ամուսնությունը էլեկտրոնային տարբերակով գրանցելու հնարավորությունը` այսօր հարաբերությունները ձևակերպելու ողջ գործընթացից մինչև անձնագրում կնիք ունենալը լիովին հնարավոր է էլեկտրոնային տարբերակով, և դրա համար կպահանջվի 2.5 ժամ, հայտնում է cnews.ru–ն։
Մոսկվայում ընդլայնել են ամուսնությունն էլեկտրոնային տարբերակով գրանցելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՔԿԱԳ քաղաքային մարմիններին ու տեղեկատվական տեխնոլոգիաների  դեպարտամենտը շարունակում են ընդլայնել ամուսնությունը էլեկտրոնային տարբերակով գրանցելու հնարավորությունը` այսօր հարաբերությունները ձևակերպելու ողջ գործընթացից մինչև անձնագրում կնիք ունենալը լիովին հնարավոր է էլեկտրոնային տարբերակով, և դրա համար կպահանջվի 2.5 ժամ, հայտնում է cnews.ru–ն։

Հենց այսքան է այն առավելագույն ժամանակը, որը երիտասարդներին պետք կգա իրենց էլեկտրոնային ստորագրություններով հաստատել ամուսնության հայտարարությունն ու հաստատել ամուսնական արարողության անցկացման օրը Մոսկվայի պետական ծառայությունների պորտալում։

Ճիշտ է` ծառայությունը թվայնացված տարբերակով հասանելի է Ամուսնական արարողությունների №1 պալատի և ՔԿԱԳ Պերովոյի բաժնի համար։ Սրանք երիտասարդների մոտ ամենամեծ ճանաչում վայելող կենտրոններն են։ Մյուս ՔԿԱԳ–ները հայտարարությունները թվային կարգով կընդունեն աշնան ընթացքում։-0-