USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մեդվեդևը հոկտեմբերին հնարավոր է հանդիպի Facebook–ի հիմնադիր Ցուկերբերգի հետ

25.09.2012, 19:53
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է հանդիպի Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ, ով պատրաստվում է հոկտեմբերին Մոսկվա ժամանել։

Մեդվեդևը հոկտեմբերին հնարավոր է հանդիպի Facebook–ի հիմնադիր Ցուկերբերգի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է հանդիպի Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ, ով պատրաստվում է հոկտեմբերին Մոսկվա ժամանել։

«Ներկա պահին նման հանդիպման հնարավորությունը մշակվում է»,– «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան։ Facebook–ի ռուսական մամուլի ծառայության ներկայացուցիչները «ՌԻԱ Նովոստիին» հաստատել են, որ Ցուկերբերգը մտադիր է հոկտեմբերին Մոսկվա մեկնել։ Միաժամանակ նրանք հրաժարվել են պատմել Ռուսաստան կայանալիք նրա այցի նպատակների և ժամանման ծրագրի մասին։ –0–