Mail.ru–ն առանց գաղտնաբառի փոստային ծառայություն է գործարկել My.com դոմենում
25.04.2014,
11:06
Mail.ru Group ընկերությունը My.com միջազգային ապրանքանիշի շրջանակում անվճար փոստային ծառայություն է գործարկել @my.com դոմենում, գրում է Cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Mail.ru Group ընկերությունը My.com միջազգային ապրանքանիշի շրջանակում անվճար փոստային ծառայություն է գործարկել @my.com դոմենում, գրում է Cnews.ru–ն։
Փոստարկղի հետ տրամադրվող սկավառակային տարածքի ծավալը կազմում է 150 ԳԲ։
Նրանք, ովքեր կցանկանան @my.com փոստային հասցե ստեղծել, պետք է սմարթֆոնով կամ պլանշետով բեռնեն myMail հավելվածը և նոր հասցե գրանցեն։
@my.com. փոստային ծառայության դեպքում Mail.ru Group–ն օգտվել է բջջային մեսենջերներին հատուկ նոր մոտեցումից։ Էջը կցվում է օգտագործողի բջջային համարին կարճ հաղորդագրության հաստատման միջոցով։ Պետք չէ գաղտնաբառ հնարել, մուտքագրել և հիշել` այն պարզապես չկա։
Եթե օգտագործողը փոխի համարը, ապա նա պետք է @my.com–ում նոր փոստարկղ ստեղծի։
Բացի այդ, կարևոր է ընդգծել, որ նոր փոստարկղի հասանելիություն կարելի է ստանալ միայն myMail–ի ֆիրմային հավելվածի միջոցով։ Այն հասանելի է iOS–ի և Android–ի համար։ -0-