USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Mail.Ru–ն սկսել է խաղերը նշել ըստ տարիքային կատեգորիաների

04.04.2014, 14:09
Mail.Ru ընկերությունը տարիքային սահմանափակումներ է մտցրել «Игры Mail.Ru» и «Мини-игры Mail.Ru» կայքերում, ինչպես նաև «Խաղերի կենտրոնում» ներկայացված բոլոր խաղերի համար, հաղորդում է  Digit.ru–ն` հղում անելով ընկերությանը։
Mail.Ru–ն սկսել է խաղերը նշել ըստ տարիքային կատեգորիաների

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Mail.Ru ընկերությունը տարիքային սահմանափակումներ է մտցրել «Игры Mail.Ru» и «Мини-игры Mail.Ru» կայքերում, ինչպես նաև «Խաղերի կենտրոնում» ներկայացված բոլոր խաղերի համար, հաղորդում է  Digit.ru–ն` հղում անելով ընկերությանը։

Առաջարկված տարիքային կատեգորիաների սահմանման համար Mail.Ru–ն օգտագործում է ՌԴ–ում ընդունված տարիքային դասակարգումն ու PEGI եվրոպական համակարգը, որը մշակվել է տեսախաղերի և այլ զվարճալի ծրագրային ապահովման գնահատման համար։

Եթե գնահատականները տարբերվում են (օրինակ ռուսական չափանիշներով խաղը նախատեսված է 12 տարեկանից բարձր անձանց համար`«12+», իսկ PEGI–ի չափանիշներով այն  «18+»), ապա կնշվի ավելի «բարձր» վարկանիշը։

Տարիքային սահմանափակումներն արդեն նշված են խաղերի մեծամասնության համար, իսկ առաջիկայում նախատեսվում է նշել նաև մնացածները։–0–