USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Google-ը տոնական տարբերանշան է նվիրել էլեկտրամագնիսական ալիքների ուսումնասիրող Հերցին

22.02.2012, 11:17
Google ինտերնետային ընկերությունը տոնական տարբերանշան է տեղադրել իր կայքում, որը նվիրված է գիտնական և ֆիզիկոս Հենրիխ Հերցի ծննդյան 155-ամյակին: Հերցը հաստատել է լույսի էլեկտրամագնիսական տեսությունն ու ապացուցել է էլեկտրամագնիսական  ալիքների գոյությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Google-ը տոնական տարբերանշան է նվիրել էլեկտրամագնիսական ալիքների ուսումնասիրող Հերցին

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետային ընկերությունը տոնական տարբերանշան է տեղադրել իր կայքում, որը նվիրված է գիտնական և ֆիզիկոս Հենրիխ Հերցի ծննդյան 155-ամյակին: Հերցը հաստատել է լույսի էլեկտրամագնիսական տեսությունն ու ապացուցել է էլեկտրամագնիսական  ալիքների գոյությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի Google-ի գլխավոր էջում ավանդական տարբերանշանը փոխարինվել է էլեկտրամագնիսական ալիքների ինտերակտիվ պատկերով, որը ձևավորված է ընկերության տարբերանշանի գույներով:

Հենրիխ Հերցն ապացուցել է, որ լույսը էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ է, նա նաև նկարագրել է արտաքին ֆոտոէֆեկտը: Ռադիոյի զարգացման հիմքում ընկած են Հերցի հետազոտության արդյունքները:

1933 թ.-ից գիտնականի անունով է կոչվում հաճախականության չափման միավորը՝ Հերց:

Սա առաջին դեպքը չէ, երբ Google-ն իր տարբերանշանները նվիրում է հայտնի գիտնականներին: Նախորդ տարվա նոյեմբերին ընկերությունը նման կերպով նշեց ռուս գիտնական և հասարակական գործիչ Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակն ու լուսանկարի հիմնադիրներից մեկի՝ Լուի Դագերի ծննդյան օրը, ով ստեղծել է դագերոտիպը: Ավելի վաղ ընկերությունը տարբերանշաններ է նվիրել կենսաքիմիկոս Ալբերտ Սենտ-Դյորդին, կենսաբան Գրեգոր Մենդելին և մաթեմատիկոս Պիեռ Ֆերմին:-0-