USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ. մեդիափորձագետը զգուշացրել է նոր հարձակման մասին

20.10.2025, 14:48
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում զգուշացրել է թիրախային նոր հարձակումների մասին և նկարագրել սցենարը
Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ. մեդիափորձագետը զգուշացրել է նոր հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում զգուշացրել է թիրախային նոր հարձակումների մասին և նկարագրել սցենարը։

1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապվի էս անունով ԱԱԾ աշխատակից։

2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։ 

3. Հետո ԿԲ-ն են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։  Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի։

Մեդիափորձագետը ներկայացրել է նաև հետաքրքիր փաստեր. 

1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է՝ ավելի լայն թիրախավորում լինի 

2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը