Qiwi–ն «Qiwi–Մարկետ» ինտերնետ–խանութ է բացել
08.10.2012,
17:39
2012 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի դաշնային երեք օկրուգների օկրուգների բնակիչները կկարողանան ինտերնետ–խանութներից ապրանքներ ընտրել և դրանց համար վճարել երկրում գործող Qiwi–ի 120 հազար տերմինալներից յուրաքանչյուրում։ Այդ հնարավորությունն ընձեռել է «Qiwi Մարկետ» նախագիծը, հայտնում է վճարային սերվիսի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի դաշնային երեք օկրուգների օկրուգների բնակիչները կկարողանան ինտերնետ–խանութներից ապրանքներ ընտրել և դրանց համար վճարել երկրում գործող Qiwi–ի 120 հազար տերմինալներից յուրաքանչյուրում։ Այդ հնարավորությունն ընձեռել է «Qiwi Մարկետ» նախագիծը, հայտնում է վճարային սերվիսի մամուլի ծառայությունը։ Նախագծի առաջին գործընկերն է «Սոթմարկետ» ինտերնետ–խանութը։ Ծրագրվում է, որ մինչև 2012 թվականի ավարտը նախագիծը հասանելի կլինի ողջ Ռուսաստանի տարածքում, հայտնում է tasstelekom.ru–ն։
Qiwi տերմինալներով բջջային կապի վճարման ժամանակ կհայտնվի վահանակ, որը կգովազդի բացառիկ գնով մի ապրանք։ Սեղմելով վահանակի վրա` ցանկացած մարդ կարող է պատվիրել տվյալ ապրանքը կամ ընտրել ինտերնետ–խանութի մեկ այլ առաջարկ, ինչից հետո կարող է վերադառնալ բջջային օպերատորի ծառայությունների վճարմանը։
«Ինտերնետ–գնումները հարմար են և շահավետ, միևնույն ժամանակ Ռուսաստանի ոչ բոլոր բնակիչները միշտ ձեռքի տակ ինտերնետ ունեն, – մեկնաբանում է Qiwi վճարային ծառայության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ագակովը։ – Իսկ Qiwi տերմինալներն աշխատում են երկրի յուրաքանչյուր նահանգում, դրանք հասանելի են ամենուր, և վստահ եմ, որ ինտերնետ–խանութների ապրանքների գովազդման և վաճառքի լավ ուղի կդառնան»։ -0-