ԶԼՄ. Իսպանիան Google–ից օգտվելու համար հարկ է սահմանել
31.10.2014,
11:26
Իսպանական խորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 30–ին քվեարկել են մտավոր սեփականության օրենքում լրացումների ընդունման օգտին, որոնց համաձայն` համացանցից օգտվողները պետք է վճարեն որոնողական համակարգերում առկա կոնտենտի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով The Local–ին։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իսպանական խորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 30–ին քվեարկել են մտավոր սեփականության օրենքում լրացումների ընդունման օգտին, որոնց համաձայն` համացանցից օգտվողները պետք է վճարեն որոնողական համակարգերում առկա կոնտենտի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով The Local–ին։
Իսպանիայում այդ օրենքն արդեն անվանել են «Google–ի հարկ»։ Օգտագործողը պարտավորվում է վճարում կատարել իրեն անհրաժեշտ տեղեկատվություն որոնելուց առաջ։
Բացի այդ, լրացումները մինչև 600 000 եվրո ավելացնում են այն կայքերի տուգանքը, որտեղ «անօրինական» կոնտենտ բեռնելու հղումներ են տեղադրվում։
Google ընկերության ներկայացուցիչներն արդեն ափսոսանք են հայտնել իսպանական խորհրդարանի այդ որոշման կապակցությամբ։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2015 թվականի սեպտեմբերի 1–ին։ -0-