USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Wikipedia–ն ընթերցողին ցույց կտա նրան շրջապատող տեսարժան վայրերը

31.05.2013, 11:21
Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը գործարկել է Nearby սերվիսը, որը հոդվածներ է ցույց  տալիս հետաքրքիր օբյեկտների մասին` հաշվի առնելով ընթերցողի գտնվելու վայրը, ասվում է ռեսուրսը կառավարող Wikimedia Foundation կազմակերպության բջջային ստորաբաժանման կայքում, հաղորդում է digit.ru–ն։
Wikipedia–ն ընթերցողին ցույց կտա նրան շրջապատող տեսարժան վայրերը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը գործարկել է Nearby սերվիսը, որը հոդվածներ է ցույց  տալիս հետաքրքիր օբյեկտների մասին` հաշվի առնելով ընթերցողի գտնվելու վայրը, ասվում է ռեսուրսը կառավարող Wikimedia Foundation կազմակերպության բջջային ստորաբաժանման կայքում, հաղորդում է digit.ru–ն։

Nearby սերվիսը թույլ կտա էկրանին բերել Wikipedia–ի օգտագործողի շուրջ դասավորված օբյեկտների և վայրերի մասին հոդվածներ։ Էլեկտրոնային հանրագիտարանի կազմակերպիչները հույս ունեն, որ մոտակա թանգարանի կամ այգու մասին իմանալու հնարավորությունը, ինչպես նաև հոդվածը զարդապատկերելու հնարավորությունը նոր օգտագործողների և խմբագիրների կներգրավի նախագծում։ Նշվում է, որ ներդիրի օգտագործումից առաջ մեծ աշխատանք է կատարվել` այգիների, թանգարանների, պատմական վայրերի, թատրոնների, սրճարանների և կրոնական շենքերի մասին միլիոնավոր հոդվածներ բերելու համար աջակցող հավելված ստեղծելու ուղղությամբ։

Digit.ru–ի թղթակիցը ստուգել է. Nearby ծառայությունն արդիական է բջջային ներդիրի համար, սեղանի համակարգչից գործարկման ժամանակ երբեմն հաղորդում է ստացվում գտնվելու վայրը պարզելու անհնարին լինելու մասին։ Բջջային սարքով աշխատելու դեպքում գտնվելու վայրը կարող է պարզվել GPS –ով կամ Wi-Fi–հոթսփոթերով։ Այս պահին ծառայությունը ռուսերեն թարգմանված չէ։

Wikimedia Foundation հիմնադրամը զարգացնում է ոչ առևտրային այնպիսի նախագծեր, ինչպես` «Վիկիպեդիա», «Վիկիբառարան», «Վիկիմեբջերումներ»,  «Վիկիլուրեր» և այլն։ -0-