USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Wikimedia հիմնադրամը զբոսաշրջիկների համար Wikivoyage առցանց հանրագիտարան է գործարկում

14.01.2013, 13:01
Wikipedia հայտնի ինտերնետային հանրագիտարանը զարգացնող Wikimedia Foundation ոչ առևտրային հիմնադրամը Wikivoyage («Վիկիգիդ») անվանումով առցանց ուղեցույց է գործարկում զբոսաշրջիկների համար, հաղորդում է  digit.ru.–ն։
Wikimedia հիմնադրամը զբոսաշրջիկների համար Wikivoyage առցանց հանրագիտարան է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Wikipedia հայտնի ինտերնետային հանրագիտարանը զարգացնող Wikimedia Foundation ոչ առևտրային հիմնադրամը Wikivoyage («Վիկիգիդ») անվանումով առցանց ուղեցույց է գործարկում զբոսաշրջիկների համար, հաղորդում է  digit.ru.–ն։

«Վիկիգիդի» նպատակն է օգտատերերին զբոսաշրջային ուղղությունների, ինչպես նաև ռեստորանների, հյուրանոցների, գիշերային ակումբների, տեսարժան վայրերի և այլ հետաքրքիր վայրերի մասին տեղեկություն ներկայացնել։ Կայքի կոնտենտը համալրվում է վիկի–տեխնոլոգիաների օգնությամբ, որն օգտատերերին թույլ է տալիս առանձին հոդվածներ ստեղծել, նորացնել և խմբագրել։

Wikipedia–ի հիմնադիր Ջիմի Ուելսը (Jimmy Wales) տեղեկացրել է, որ կայքը որևէ բիզնես մոդել չի ներառի` մասնավորապես գովազդ չի տեղադրի, գրում է Cnet պարբերականը։ Այդպիսով,  Wikivoyage–ը մասամբ կմրցակցի առաջարկությունների բջջային և վեբ ծառայությունների հետ (Yelp, TripAdvisor, Foursquare, Frommer’s և այլն), սակայն նախագիծը տեղական բիզնես կազմակերպությունների առաջխաղացման հնարավորություններ չի ենթադրի։

«Wikivoyage–ը ողջ աշխարհի զբոսաշրջիկների համար նախատեսված անվճար, ամբողջական, արդիական և հուսալի ուղեցույցի ստեղծման նախագիծ է։ Երբ ճանապարհորդողները հանդիպում են միմյանց ճանապարհին, նրանք պատմում են այցելած վայրերի մասին։ Մենք ցանկանում ենք ավելի հեշտացնել նման գիտելիքների փոխանակման գործընթացը»,– տեղեկացվում է նախագծի կայքում։

«Վիկիգիդի» առանձնահատկություններից մեկը «Հետաքրքիր փաստեր» բաժինն է, որի շրջանակներում կայքի գլխավոր էջում տեղադրվում են երկրների և ճանապարհորդությունների մասին հետաքրքիր փաստերով նշումներ։

Կայքի բետա տարբերակն աշխատում է անցյալ տարվա նոյեմբերից, սակայն նախագծի պաշտոնական գործարկումը նախատեսված է հունվարի 15–ին։ Wikivoyage առցանց ուղեցույցն այժմ հասանելի է ինը լեզուներով, ներառյալ ռուսերենը։ –0–