USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

ICQ մեսենջերը տարվա ընթացքում կորցրել է համաշխարհային լսարանի 30,9 տոկոսը

20.02.2014, 12:57
ICQ մեսենջերի (պատկանում է Mail.Ru Group–ին) համաշխարհային ամսական լսարանը 2013 թ.–ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 11 մլն օգտատեր, ռուսական լսարանը` 6,7 մլն։ Այս մասին գրում է digit.ru ` հղում անելով Mail.Ru ընկերության ֆինանսական հաշվետվությանը։
ICQ մեսենջերը տարվա ընթացքում կորցրել է համաշխարհային լսարանի 30,9 տոկոսը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ICQ մեսենջերի (պատկանում է Mail.Ru Group–ին) համաշխարհային ամսական լսարանը 2013 թ.–ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 11 մլն օգտատեր, ռուսական լսարանը` 6,7 մլն։ Այս մասին գրում է digit.ru ` հղում անելով Mail.Ru ընկերության ֆինանսական հաշվետվությանը։

Համեմատության համար հարկ է նշել, որ մեկ տարի առաջ` 2012 թ.–ի դեկտեմբերին, ICQ–ի համաշխարհային ամսական լսարանը կազմում էր 15,9 մլն մարդ, այսինքն մեկ տարվա ընթացքում այն նվազել է 30,9 տոկոսով։ Մեսենջերի լսարանը Ռուսաստանում 2012 թ.–ի դեկտեմբերի դրությամբ կազմում էր 9,8 մլն օգտատեր, այսպիսով կրճատումը վերջին տարվա ընթացքում կազմել է 31,7 տոկոս։

Առաջին տարին չէ, որ օգտատերերի ամսական թվի նման անկում է գրանցվում։ Ընկերության 2012 թ.–ի ամփոփիչ հաշվետվության համաձայն` ICQ–ի համաշխարհային ամսական լսարանը 2011 թ.–ի դեկտեմբերից մինչև 2012 թ.–ի դեկտեմբերը նվազել է 41 տոկոսով` հասնելով 15,9 միլիոնի, ՌԴ–ում լսարանը նվազել է 37,6 տոկոսով` հասնելով 9,8 միլիոնի։

Ընկերության տվյալների համաձայն` ICQ–ի համաշխարհային ամսական լսարանը 2009 թ.–ի հունիսին կազմում էր 47,3 մլն օգտատեր։ Չնայած մեսենջերի համաշխարհային լսարանի անկմանը, նրա ռուսական օգտատերերի թիվը 2009–2011 թթ.–ին հարաբերականորեն կայուն էր, իսկ 2010 թ.–ի հունիսից մինչև 2011 թ.–ի հունիս այն անգամ ավելացել է` 15,1 միլիոնից դառնալով 15,6 մլն օգտատեր` գրեթե զրոյի հավասարեցնելով նախորդ տարվա անկումը։

Mail.Ru Group ընկերությանն է պատկանում նաև «Агент» մեսենջերը։ Ընկերության տվյալների համաձայն` այս մեսենջերի համաշխարհային լսարանը տարվա ընթացքում նվազել է 19 տոկոսով և 2013 թ.–ի դեկտեմբերի դրությամբ կազմել 18,8 մլն օգտատեր` 2012 թ.–ի դեկտեմբերին գրանցված 23,2 մլն մարդու համեմատ։–0–