USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ICQ-ն 2012թ.-ին բջջային վիդեո, ձայնային ծառայություններ և գեոլոկացիա կգործարկի

26.12.2011, 14:27
ICQ ինտերնետ մեսենջերը ծրագրում է ընդլայնել ծառայության ֆունկցիոնալը՝ 2012թ.-ին բջջային վիդեո, ձայնային ծառայություններ և գեոլոկացիա գործարկելով, լրագրողներին հայտնել է նախագծի ղեկավար Ալեքսանդր Գորնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ICQ-ն 2012թ.-ին բջջային վիդեո, ձայնային ծառայություններ և գեոլոկացիա կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ICQ ինտերնետ մեսենջերը ծրագրում է ընդլայնել ծառայության ֆունկցիոնալը՝ 2012թ.-ին բջջային վիդեո, ձայնային ծառայություններ և գեոլոկացիա գործարկելով, լրագրողներին հայտնել է նախագծի ղեկավար Ալեքսանդր Գորնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հստակ ժամկետներ չեմ նշի, բայց գեոլոկացիան կհայտնվի ձայնից ավելի շուտ»,- ասել է Գորնին:

Ըստ նրա՝ Mail.Ru-ի համար առաջնահերթ է ICQ բջջային վարկածի զարգացումը: «ICQ բջջային վարկածին բաժին է հասնում բոլոր օգտվողների 25 տոկոսը»,- պատմել է Գորնին: -Լսարանի մի մասն օգտագործում է բջջային տարբերակը, նաև անձնական համակարգիչների համար»:

Ընկերությունն առաջիկայում նախատեսում է գործարկել Windows Phone և Bada բջջային հարթակների համար մեսենջերի տարբերակը, ինչը թույլ կտա ICQ-ին ներկա գտնվել բջջային հեռախոսների բոլոր վարկածներում: Բացի այդ, բոլոր վարկածներով հասցեների գրքույքով ինտեգրում կավելացվի, որոնք այն տեխնիկապես աջակցում են:


Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել ICQ-ի բաշխումը, այդ թվում՝ Mail.ru Group մյուս ծառայությունների հետ ինտեգրվելու հաշվին:

Միաժամանակ տվյալ պահին ընկերության առջև ծառայությունը դրամայնացնելու անհրաժեշտություն դրված չէ: «Մեսենջերի համար նախատեսված փողերն այդքան էլ կարևոր չեն, առաջին հերթին մեզ համար կարևոր են օգտվողները»,- ասել է Գորնին: - Հետագայում մի օր մենք կհորինենք, թե ինչպես դրանից փող ստանանք»:

Բջջային գովազդը, որն ինտերնետ ծառայությունների դրամայնացման հիմնական միջոցներից մեկն է, ICQ-ն տվյալ պահին վաճառում է միայն Գերմանիայում: Առաջիկայում Ռուսաստանում այն չի հայտնվի, վստահ է նախագծի ղեկավարը: -0-