USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հունիսի սփամերը՝ МММ, գեղեցիկ աղջիկներ, տուգանքներ ու զբոսաշրջային փաթեթներ

14.07.2012, 12:40
«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները պատմել են, թե հունիսին ինչն է ավելի շատ «աղտոտել» համացանցը: Պարզվել է, որ նախորդ ամիսը նշանավորվել է փաստային թրաֆիկում սփամերի քանակի հերթական նվազմամբ:
Հունիսի սփամերը՝ МММ, գեղեցիկ աղջիկներ, տուգանքներ ու զբոսաշրջային փաթեթներ
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները պատմել են, թե հունիսին ինչն է ավելի շատ «աղտոտել» համացանցը: Պարզվել է, որ նախորդ ամիսը նշանավորվել է փաստային թրաֆիկում սփամերի քանակի հերթական նվազմամբ: Մայիսի համեմատ դրա չափաբաժինը նվազել է գրեթե երկու տոկոսով և հասել է 71,9%-ի: Միաժամանակ ի հայտ են եկել համակարգիչներում վարակ տարածելու նոր միջոցներ, որոնք իրականացվում են սփամ-առաքումների օգնությամբ, նշում են փորձագետները:

Արձակուրդների սեզոնի սկզբից համացանցում սկսել են ակտիվորեն հաղորդագրություններ տարածել, որոնք իբր հաստատում են հյուրանոցների համարների ամրագրումը:

«Նման խարդախության զոհ չդառնալու համար պետք է զգուշություն ցուցաբերել զբոսաշրջային ուղևորությունների առցանց ձևակերպման ժամանակ և հիշել, որ ոչ մի խոշոր ծառայություն zip-արխիվով հաստատում չի ուղարկում»,- նախազգուշացնում են փորձագետները:

Շատ ժամանակ չի անցել, երբ վարակ էր տարածվում ծանոթանալու ցանկություն հայտնող աղջկա նկարով նամակի միջոցով:

Հունիսին «լուսանկարչավարակի» կիրառման նոր տարբերակ հայտնվեց: Օգտատերերին սպառնում են դատավարությամբ այն բանի համար, որ ցանցում նկարներ է տեղադրել առանց տիրոջ թույլտվության: Նկարներն էլ իբր տեղադրված են կից ներկայացված zip-արխիվում:

Հանրահայտ վարակաբերներից է նաև վերջին շրջանի հաղորդագրություններն այն մասին, թե իբր տուգանք է ուղարկվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

Մեծ թվով «վարակիչ» հաղորդագրություններ են տարածվել նաև МММ-ի գովազդով: Ակնհայտ է, որ այս «աղբի» ակտիվության համար խթան է հանդիսացել МММ-2011-ի սնանկացումն ու նոր МММ-2012-ի ստեղծումը:--0-