USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ կիբեռոստիկանությունը զգուշացրել է անվճար WiFi-ից օգտվելու ռիսկերի մասին

29.10.2025, 21:20
ՀՀ կիբեռոստիկանությունը կոչ է արել օգտատերերին զգոն լինել հանրային վայրերում անվճար WiFi-ից օգտվելիս
ՀՀ կիբեռոստիկանությունը զգուշացրել է անվճար WiFi-ից օգտվելու ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ կիբեռոստիկանությունը կոչ է արել օգտատերերին զգոն լինել հանրային վայրերում անվճար WiFi-ից օգտվելիս։

«Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն»,-ասված է կիբեռոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Կիբեռոստիականությունը ներկայացրել է մի քանի պարզ քայլ, որոնք կարող են պաշտպանել թվային այդպիսի վտանգներից։

 -Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց

-Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց

-Օգտվեք VPN ծառայություններից

-Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները

-Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը

- Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:

«Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,-նշված է հաղորդագրության մեջ։