USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՖՖ նախագահը փակել է Facebook սոցիալական ցանցի իր էջը

02.03.2012, 18:44
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փակում է Facebook սոցիալական ցանցի իր էջը:
ՀՖՖ նախագահը փակել է Facebook սոցիալական ցանցի իր էջը
ՀՖՖ նախագահը փակել է Facebook սոցիալական ցանցի իր էջը ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. ԱՌԿԱ/. Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փակում է Facebook սոցիալական ցանցի իր էջը:

«Ես իմ էջը բացել էի, որպեսզի պատասխանեի երկրպագուների հարցերին, սակայն այսօրվանից փակում են, քանի որ ես միշտ անարդարացի մեղադրանքների և վիրավորանքների եմ հանդիպում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հայրապետյանը:

Նա նշեց նաև, որ այժմ հնարավոր է հարցեր տալ միայն ՀՖՖ պաշտոնական կայքում:

Հայրապետյանի էջը մեծ ճանաչում ուներ երկրպագուների շրջանում: Նրա էջի ակտիվ օգտատերերը խնդրում են չհեռանալ սոցիալական ցանցից, քանի որ այն շփման յուրօրինակ ձևաչափ է դարձել: -0