USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայկական բլոգային ոլորտը և փորձագետները հոռետեսորեն են վերաբերվում Yeresbook նոր սոցցանցին

20.08.2012, 17:57
Հայկական բլոգային ոլորտը, Ինտերնետային հանրությունը և փորձագետները բավականին հոռետեսորեն են վերաբերվում  Yeresbook.com նոր սոցիալական ցանցին, որի պաշտոնական գործարկումը կայացավ մի քանի շաբաթ առաջ։

Հայկական բլոգային ոլորտը և փորձագետները հոռետեսորեն են վերաբերվում Yeresbook նոր սոցցանցին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական բլոգային ոլորտը, Ինտերնետային հանրությունը և փորձագետները բավականին հոռետեսորեն են վերաբերվում  Yeresbook.com նոր սոցիալական ցանցին, որի պաշտոնական գործարկումը կայացավ մի քանի շաբաթ առաջ։

Yeresbook.com–ն իրեն ներկայացնում է որպես համահայկական սոցիալական հարթակ, նրա կարգախոսը «Armenian Miracle» («Հայկական հրաշք») է, և թեև սոցցանցի ադմինիստրացիան հայտարարում է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կայքում գրանցվել է հազար օգտատեր, այնուամենայնիվ, մյուս սոցցանցերում և բլոգերում կայքը լուրջ քննադատության է ենթարկվում ինչպես շարքային օգտագործողների, այնպես էլ փորձագետների կողմից։

Ինտերնետային հանրությունն իր հերթին քննադատում է կայքին անվանումը` Yeresbook` այն համարելով «ակնհայտ և լպիրշ նմանակում»։

Նաև քննարկվում է կայքի դիզայնը, որն Ինտերետային հանրությունն անվանեց «Facebook–ի կրկնօրինակ»։

Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը կարծում է, որ նախագիծը չի հաջողվի, որովհետև «Օդնոկլասնիկիից» և Facebook–ից հետո հայտնված սոցցանցերի բոլոր նախագծերը մրցակցությանը չեն դիմանում։ Ըստ նրա` նույնիսկ Google+–ը, լինելով հսկայական Գուգլ ընկերության պրոդուկտ, առայսօր չկարողացավ բարձրանալ Ֆեյսբուքի օգտագործողների մեկ երրորդի մակարդակի»։

«Սա հերթական նախագիծն է, որը ոչնչով չի ավարտվի։ Արդեն երկու շաբաթ գործում է կայքը, որը մեկ բացվում, մեկ փակվում է, հավանաբար նախագծի տերը փորձում է տնտեսել»,– ասաց Քոչարյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Խոսելով Yeresbook.com կայքի դիզայնի և բովանդակության մասին` հայտնի բլոգերը նշեց, որ «այդ կայքը բացած մարդը, հավանաբար, այնքան էլ չի հասկանում, թե ինչ է սոցիալական ցանցը»։

«ԱՌԿԱ» գործակալությունը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Hayland խոշորագույն հայկական սոցցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանից, սակայն նա ձեռնպահ մնաց մեկնաբանություններից` էթիկայի նկատառումներից ելնելով։ -0-