USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանն ինտերնետի հասանելիության մակարդակով առաջատարի դիրքերում է ԱՊՀ-ում. ուսումնասիրություն

10.02.2012, 19:26
ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն առաջատարի դիրքերում է ինտերնետի հասանելիության մակարդակով, նշվում է Internet World Stats միջազգային կազմակերպության 2011թ.-ի ուսումնասիրության մեջ:
Հայաստանն ինտերնետի հասանելիության մակարդակով առաջատարի դիրքերում է ԱՊՀ-ում. ուսումնասիրություն
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն առաջատարի դիրքերում է ինտերնետի հասանելիության մակարդակով, նշվում է Internet World Stats միջազգային կազմակերպության 2011թ.-ի ուսումնասիրության մեջ: 

Ուսումնասիրության համաձայն, 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության թվի 47,1 տոկոսը կամ 1397916 մարդ: 

Միաժամանակ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է  բնակչության 44,1 տոկոսը, Բելառուսում՝ 46,3 տոկոսը, Ռուսաստանում՝ 43 տոկոսը, Ղրղզստանում՝ 39,3 տոկոսը, Ուկրաինայում՝ 33,9 տոկոսը, Մոլդովայում՝ 30,9 տոկոսը, Ուզբեկստանում՝ 26,8 տոկոսը, իսկ Տաջիկստանում և Թուրքմենստանում՝ համապատասխանաբար 9,2  և 1,6 տոկոսը: 

Ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանում անցած տարվա վերջին Facebook սոցիալական ցանցից օգտվել է 242140 մարդ: 
2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինտերնետ օգտվողները կազմում են մոլորակի բնակչության (2267233742 մարդ) 32,7 տոկոսը, ընդ որում նրանց մեծ մասը բնակվում է Ասիայում (1016799076):

Internet World Stats մոնիտորինգային միջազգային կազմակերպությունը ռազմավարական ուսումնասիրություն է անցկացնում ինտերնետ օգտվողների քանակի, ինչպես նաև ինտերնետի հասանելիության մակարդակի վերաբերյալ: -0-