USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի բնակիչները կարող են զանգել և հաղորդագրություններ ուղարկել Max մեսենջերում

06.11.2025, 12:05
ԱՊՀ ինը երկրների բնակիչները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել Max մեսենջերով
Հայաստանի բնակիչները կարող են զանգել և հաղորդագրություններ ուղարկել Max մեսենջերում

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՊՀ ինը երկրների բնակիչները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել Max մեսենջերով: Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներից բացի, Max-ի միջոցով այժմ կարող են շփվել նաև Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի բնակիչները, հայտնում է ixbt.com-ը:

ԱՊՀ երկրների օգտատերերի հետ շփվելու համար զրուցակիցների հեռախոսահամարները պետք է ավելացվեն կոնտակտների ցանկում: Եթե oգտատերերը միմյանց կոնտակտների ցանկում չկան, զրուցակիցներից մեկը կարող է ուղարկել հրավերի հղում:

«Զրուցակցի հեռախոսահամարը կոնտակտների ցանկում ավելացնելը պարտադիր քայլ է Max-ում անվտանգ և վստահելի հաղորդակցման ձևաչափը պահպանելու համար։ Սա մեզ թույլ կտա շարունակել արդյունավետորեն պայքարել խարդախության դեմ, վերացնել սպամը և ապահովել օգտատիրոջ տվյալների լրացուցիչ պաշտպանություն», - հայտնել են Max–ից։

Max-ում գրանցվելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, ընտրել երկիրը և մուտքագրեք հեռախոսահամարը: Գրանցումն ավարտելու համար անհրաժեշտ է մուտքագրել SMS-ից ստացված հաստատման կոդը և համաձայնություն տալ կոնտակտների սինքրոնացմանը: Կարելի է բարձրացնել հաշվի անվտանգությունը երկփուլ նույնականացման միջոցով, այն կարելի է միացնել պրոֆիլի «Գաղտնիություն» բաժնում:

Max-ը VK-ի թվային հարթակ է, որում ներկառուցված են մեսենջեր և մի շարք ծառայություններ: Մեսենջերում հասանելի են աուդիո և տեսազանգեր, չաթեր, ձայնային հաղորդագրություններ, մեծ ֆայլերի ողարկում, դրամական փոխանցումներ, տեղեկատվական ալիքներ, որոնք ներկայումս գտնվում են փորձարկման ռեժիմում: Հարթակում նաև ինտեգրված են բիզնես ծառայություններ՝ մինի հավելվածների և չաթբոթերի ձևաչափով: Max-ը հասանելի է բջջային, համակարգչային և վեբ տարբերակներով:

2025 թվականի հունիսի վերջին մշակողները հայտարարեցին, որ Max-ում գրանցվել է մեկ միլիոնից ավելի օգտատեր։ Օգոստոսին Max-ում գրանցված օգտատերերի թիվը գերազանցել է 18 միլիոնը, սեպտեմբերի սկզբին՝ 30 միլիոնը, իսկ հոկտեմբերի վերջին՝ 50 միլիոնը։