Google-ը նշում է իսպանացի նկարիչ Խուան Գրիսի ծննդյան օրը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Google համաշխարհային խոշորագույն որոնողական համակարգը տոնում է իսպանացի նկարիչ Խուան Գրիսի ծննդյան օրը տոնական տարբերանշանով: Գրիսն ուրբաթ օրը կդառնար 125 տարեկան:
Google-ի ավանդական տարբերանշանն ուրբաթ փոխարինվել է Խուան Գրիսի ոճը նմանակող դուդլով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գրիսը կուբիզմի հիմնադիրներից է: 20-րդ դարի սկզբին նկարիչը համագործակցել է Սերգեյ Դյագիլևի և նրա բալետային խմբի հետ: Ստեղծել է կոստյումներ և դեկորացիաներ «Ռուսական բալետի» համար: Գրիսն աշխատել է նաև Շառլ Գունոյի «Կոլոմբա» կատակերգական օպերայի բեմի ձևավորման վրա:
Նկարչին հաճախ ներգրավել են գրքերի պատկերազարդման մեջ: Գրիսի աշխատանքները ցուցադրված են աշխարհի խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև պահվում են մասնավոր ահավքածուներում:
Սա առաջին դեպքը չէ, երբ Google-ն իր տարբերանշանները նվիրում է հայտնի գիտնականներին: Նախորդ տարվա նոյեմբերին ընկերությունը նման կերպով նշեց ռուս գիտնական և հասարակական գործիչ Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակն ու լուսանկարի հիմնադիրներից մեկի՝ Լուի Դագերի ծննդյան օրը, ով ստեղծել է դագերոտիպը: Ավելի վաղ ընկերությունը տարբերանշաններ է նվիրել կենսաքիմիկոս Ալբերտ Սենտ-Դյորդին, կենսաբան Գրեգոր Մենդելին և մաթեմատիկոս Պիեռ Ֆերմին:-0-