USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Google-ը տարբերանշանով նշել է ռուս ոսկերիչ Ֆաբերժեի ծննդյան օրը

30.05.2012, 13:39
Google ինտերնետային ընկերությունը ռուս հայտնի ոսկերիչ Կարլ Ֆաբերժեի 166-ամյակը նշել է տոնական տարբերանշան-դուդլով իր որոնողական համակարգի էջում:
Google-ը տարբերանշանով նշել է ռուս ոսկերիչ Ֆաբերժեի ծննդյան օրը
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետային ընկերությունը ռուս հայտնի ոսկերիչ Կարլ Ֆաբերժեի 166-ամյակը նշել է տոնական տարբերանշան-դուդլով իր որոնողական համակարգի էջում:

Ընկերության ավանդական տարբերանշանը google.com գլխավոր էջում չորեքշաբթի փոխարինվել է դուդլով, որտեղ Google-ի ամեն մի տառը ներկայացված է Ֆաբերժեի հայտնի ձվերից մեկի տեսքով կամ «թաքնված» է դրանց մեջ:  

Պետեր Կարլ Ֆաբերժեին փառք բերեցին, այսպես կոչված, Ֆաբերժեի ձվերը:  Դրանցից առաջինը ստեղծվել է 1885թ.-ին որպես Զատկի անակնկալ Ալեքսանդր III կայսեր և նրա տիկնոջ՝ Մարիայի համար: Դրսից ոսկերչական իրը ծածկված էր սպիտակ էմալով, իսկ ոսկե «դեղնուցի» մեջ թաքնված էր փոքր հավ, որի ներսում կար  սուտակե թագ:

Նվերը դուր եկավ կայսրին, և Ֆաբերժեն պատվեր ստացավ ամեն տարի նման ձու պատրաստել: Պատմությանը հայտնի է ընդամենը 71 ձու, որոնցից 51-ը ստեղծվել է ռուս կայսրերի պատվերով: Մեզ է հասել Ֆաբերժեի 62 զատկական ձու, դրանիցից 46-ը՝ կայսերական:

Սա առաջին դեպքը չէ, երբ Google-ն իր տարբերանշանները նվիրում է հայտնի մարդկանց: Նախորդ տարվա նոյեմբերին ընկերությունը նման կերպով նշեց ռուս գիտնական և հասարակական գործիչ Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակն ու լուսանկարի հիմնադիրներից մեկի՝ Լուի Դագերի ծննդյան օրը, ով ստեղծել է դագերոտիպը: Ավելի վաղ ընկերությունը տարբերանշաններ է նվիրել կենսաքիմիկոս Ալբերտ Սենտ-Դյորդին, կենսաբան Գրեգոր Մենդելին և մաթեմատիկոս Պիեռ Ֆերմին:-0-