Google ընկերությունը Հելոուինը նշում է անիմացիոն տարբերանշանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
31.10.2013,
13:05
Google ընկերությունը Հելոուինը նշում է որոնողական համակարգի գլխավոր էջում տեղադրված տոնական անիմացիոն տարբերանշանով։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը Հելոուինը նշում է որոնողական համակարգի գլխավոր էջում տեղադրված տոնական անիմացիոն տարբերանշանով։
Էջը բացողներին առաջարկվում է 4 տարբերակներից երկուսն ընտրել և դրանք ավելացնել կախարդի պատրաստած «ճաշի» մեջ։ Ցանկացած հնարավոր համակցությունից յուրաքանչյուրն առանձին հետևանք է ունենում։ Հատուկ կոճակն էլ սեղմելու դեպքում օգտատերը տեղափոխվում է Google–ի որոնողական համակարգի մեկ այլ էջ, որը ներկայացնում է «Հելոուինի կախարդ» հարցման արդյունքները։
Հելոուին տոնի արմատները տանում են դեպի Իռլանդիայի և Շոտլանդիայի հին կելտերի ավանդույթներ։ Տոնը նշվում է հոկտեմբերի 31–ին` Բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Ի սկզբանե տոնը նշել են միայն անգլիալեզու երկրներում, սակայն XX դարի վերջում Հելոուինը տարածում գտավ նաև այլ երկրներում։
Google ընկերությունը տարբերանշաններ է տեղադրում իր որոնողական համակարգի գլխավոր էջում` նշելով տարբեր տոնական ամսաթվեր, օրինակ` ազգային տոներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր և այլն։ Միաժամանակ տարբերանշանը կարող է լինել ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային. այդ դեպքում այն տեսնում են միայն որոշ երկրների բնակիչներ։ –0–