Google տարբերանշան է նվիրել էլեկտրոնային երաժշտության պիոներ Ռոբերտ Մուգին
23.05.2012,
11:41
Google ընկերությունը ամերիկացի ֆիզիկոս և էլեկտրոնային երաժշտության պիոներ Ռոբերտ Մուգի (Robet Moog) 78-ամյակը նշել է իր որոնողական համակարգի գլխավոր էջում ինտերակտիվ լոգոտիպ-դուդլ տեղադրելով:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը ամերիկացի ֆիզիկոս և էլեկտրոնային երաժշտության պիոներ Ռոբերտ Մուգի (Robet Moog) 78-ամյակը նշել է իր որոնողական համակարգի գլխավոր էջում ինտերակտիվ լոգոտիպ-դուդլ տեղադրելով:
Ընկերության սովորական տարբերանշանը երեքշաբթի փոխվել է դուդլով՝ երաժշության ստեղնային սինթեզատորի պատկերով, որը ստացել է «Մուգի սինթեզատոր» անունը:
Օգտվողը կարող է կառավարել սինթեզատորը համակարգչային մկնիկի օգնությամբ: Ստացված երաժշտական կոմպոզիցիան հնարավոր է ձայնագրել և լսել հենց դուդլի շրջանակներում:
Մուգը 1970թ.-ին Գրեմի մրցանակի է արժանացել երաժշտական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներդրած մեծ ավանդի համար, իսկ 2002թ.-ին ստացել է «տեխնիկական» Գրեմի՝ Minimoog սինթեզատորի ստեղծման համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ Google-ն իր տարբերանշանները նվիրում է հայտնի մարդկանց: Նախորդ տարվա նոյեմբերին ընկերությունը նման կերպով նշեց ռուս գիտնական և հասարակական գործիչ Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակն ու լուսանկարի հիմնադիրներից մեկի՝ Լուի Դագերի ծննդյան օրը, ով ստեղծել է դագերոտիպը: Ավելի վաղ ընկերությունը տարբերանշաններ է նվիրել կենսաքիմիկոս Ալբերտ Սենտ-Դյորդին, կենսաբան Գրեգոր Մենդելին և մաթեմատիկոս Պիեռ Ֆերմին:-0-