Facebook–ը նորացրել է «Like» և «Share» կոճակները
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook–ը թարմացրել է Like («Հավանել») և Share («Կիսել») կոճակներն այլ կայքերի համար, հայտնում է Digit.ru–ն` հղում անելով մշակողների համար նախատեսված ֆեյսբուքյան բլոգին։
«Հավանել» (Like) կոճակը ներդրվել է Facebook–ի կողմից 2010 թվականի գարնանը և դարձել է յուրատեսակ սոցիալական պլագին օտար կայքերի համար, ինչը հնարավորություն է տվել միմյանց խորհուրդ տալ դուր եկած կոնտենտը։ Վերջին տվյալներով, Like և Share կոճակները տեղադրված են ավելի քան 7.5 միլիոն վեբ–կայքերում։ Նոր դիզայնի արդյունքում կոճակները դարձել են մուգ կապույտ «f» տառով և չափերով փոքրացել են։ Բացի այդ, Facebook–ը դյուրացրել է երկու կոճակների` միմյանց կողքին գտնվելը։
Facebook–ը նշում է, որ նոր դիզայնով կոճակներն ավելի հաճախ են սկսել օգտագործել։ «Աստիճանաբար դրանք կներդնենք բոլոր օգտագործողների համար առաջիկա շաբաթներին»,– ասում են Facebook–ում։ Այն կայքերը, որոնք արդեն տեղադրում են «Հավանել» և «Կիսել» կոճակները, դրանց դիզայնը կնորացվի ավտոմատ կերպով։
Facebook–ի ամսական ակտիվ լսարանը գրեթե 1.2 միլիարդ է կազմում։ -0-