USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Facebook-ի մեսենջերում խաղեր են հայտնվել

30.11.2016, 17:54
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
Facebook-ի մեսենջերում խաղեր են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը: Այն թույլ է տալիս հենց հավելվածում խաղ խաղալ` գրված HTML 5-ի վրա: Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը, գրում է lenta.ru–ն։

Այս պահի դրությամբ առաջարկվում է 17 խաղ, որոնց թվում են Zynga և King ընկերությունների դիպվածային հիթերը: Այժմ օգտատերերին հասանելի են նաև Pac-Man-ը, Space Invaders-ը և Words With Friends Frenzy-ն:

Խաղերը հնարավոր է գործարկել նաև Facebook-ի համակարգչային տարբերակում: Դրանք կցվում են օգտատիրոջ նորությունների գծում:

Facebook-ը նախատեսում է մշակողների համար լիարժեք էկոհամակարգ զարգացնել: Սոցիալական ցանցի ներկայացուցիչների խոսքով, ընկերությունը կզբաղվի ծառայության դրամայնացմամբ արդեն իսկ հաջորդ տարի:

Հարթակում արդեն ֆինանսական ներդրումներ են անում սոցիալական խաղերի խոշոր մշակողները: Venture Beat-ի տեղեկություններով, Game Insight ընկերությունը հինգ միլիոն դոլար է ներդրել այն բաժնում, որը զբաղվելու է Instant Games ծառայության հետ աշխատանքով: Կանադական Big Viking ստուդիան, իր հերթին, նույն նպատակով տրամադրել է 10 մլն դոլար:

Ավելի վաղ այս տարի Gaming Platform 1.0  հարթակը գործարկել է Telegram մեսենջերը: Համակարգը ևս աշխատում է HTML 5 բազայով և թույլ է տալիս խաղ խաղալ հենց մեսենջերից, սակայն, ի տարբերություն Facebook-ի, Պավել Դուրովի ընկերությունը դեռևս չի հայտարարել ծառայության դրամայնացման մասին: -0-