USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարան կմշակվի ԵՊԼՀ ուսանողների և դասախոսների կողմից

26.01.2012, 19:14
Հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարան կմշակվի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների կողմից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բուհի մամուլի ծառայությունից:
Հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարան կմշակվի ԵՊԼՀ ուսանողների և դասախոսների կողմից

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի.  /ԱՌԿԱ/. Հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարան կմշակվի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների կողմից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բուհի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է նախօրեին Բուխարեստում՝ ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանի և Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքային գրասենյակի ղեկավար պրն. Աբդուրահման Ռիդայի միջև:

«Ներկայում այսպիսի բառարանը մեծ պահանջարկ է վայելում լեզվաբանների և թարգմանիչների շրջանում»,- նշվում է հաղորդագրությունում:

ԵՊԼՀ-ն և Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայն (AUF) համագործակցում են մի քանի տարի շարունակ և համատեղ գիտակրթական ծրագրեր են իրագործում, որոնք նախատեսված են ֆրանսերեն լեզվի տարածման և դասավանդման համար: -0-