Գլխավոր դատախազությունը պարզել է, որ «Յանդեքսը» լրատվամիջոց չէ
02.07.2014,
11:59
Գլխավոր դատախազությունը ստուգել է «Յանդեքսը» և եզրակացրել, որ որոնողական համակարգը լիովին համապատասխանում է ռուսական օրենսդրությանը։ Ֆրայմը հայտնում է, որ այս մասին գրել է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գլխավոր դատախազությունը ստուգել է «Յանդեքսը» և եզրակացրել, որ որոնողական համակարգը լիովին համապատասխանում է ռուսական օրենսդրությանը։ Ֆրայմը հայտնում է, որ այս մասին գրել է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։
Ստուգումն իրականացվել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի նախաձեռնությամբ։ Նա դիմել էր գլխավոր դատախազ Յուրի Չայկային` պահանջելով ստուգել` արդյո՞ք Յանդեքսը հետևում է ԶԼՄ–ների մասին օրենքին։
Լուգովոյը կարծում է, որ որոնողական համակարգը, գլխավոր էջում նորությունների հղումներ ներկայացնելիս, դրանք դասակարգում է ըստ կարևորության և հետո միայն արդյունք ներկայացնում։
«Էջը բացելիս մենք տեսնում ենք հինգ նորություն։ Դրանք հենց այնպես չեն առաջանում, կան կոնկրետ մարդիկ, ովքեր որոշում են, թե նորություններից որն է պետք այդտեղ տեղադրել»,– հայտարարել էր պատգամավորը։
Նա կարծում է, որ «Յանդեքսը» ԶԼՄ–ի գործառույթ է կատարում, իսկ դրա համար պետք է համապատասխան արտոնագիր ունենա և հետևի « զանգվածային լրատվամիջոցների համար սահմանված կանոններին»։-0-