USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom ընկերությունը հունիսի 1–ից Հայաստանում կրկնապատկում է ինտերնետի արագությունը

31.05.2013, 16:10
Ucom ընկերությունը հունիսի 1–ից Հայաստանում կկրկնապատկի ինտերնետի արագությունը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom ընկերությունը հունիսի 1–ից Հայաստանում կրկնապատկում է ինտերնետի արագությունը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը հունիսի 1–ից Հայաստանում կկրկնապատկի ինտերնետի արագությունը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Եսայանը նշեց, որ այս պահին ֆիզիկական անձանց համար նվազագույն արագությունը կազմում է 8Մբ/վ, իսկ առավելագույնը` 24 Մբ/վ, իսկ կրկնապատկումից հետո նվազագույն արագությունը կկազմի 16 Մբ/վ, իսկ առավելագույնը` 48 Մբ/վ։

«Բոլոր մեր բաժանորդները, ովքեր օգտվում են ինտերնետի և հեռուստատեսային հեռարձակման ծառայություններից, հունիսի 1–ից կրկնակի արագությամբ ինտերնետ կստանան, քան նախկինում»,– ասաց նա` ավելացնելով, որ այդ գործընթացը կտևի երեք ամիս։

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ Հայաստանում: Այն առաջին ընկերություն էր տարածաշրջանում, որը իր կառուցած օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ առաջարկեց գոյություն ունեցող լավագույն լուծումը` FTTH (օպտիկան դեպի տուն)  տեխնոլոգիան: Ընկերությունը ներկայացնում և օգտագործում է  Շվեդական Էրիքսոն (Ericsson) ընկերության GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիան: --0—Ա.Բ.