USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Dasaran.am կայքում «Դիմորդի անկյուն» բաժին է բացվել

11.01.2013, 19:01
«Dasaran.am» կրթական ծրագրի կայքում բացվել է «Դիմորդի անկյուն» նոր բաժինը։
Dasaran.am կայքում «Դիմորդի անկյուն» բաժին է բացվել
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. «Dasaran.am» կրթական ծրագրի կայքում բացվել է «Դիմորդի անկյուն» նոր բաժինը։

««Դիմորդի անկյուն» բաժինը թույլ կտա ապագա ուսանողներին մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին»,– հաղորդում է ծրագրի մամուլի ծառայությունը։

Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները։

2010թ.–ին գործարկված dasaran.am կայքի նպատակն է ուսումնական գործընթացները վերահսկելու մեխանիզմների ստեղծումը, դպրոցների գործունեության թափանցելիության մակարդակի բարձրացումը և ծնողների, աշակերտների և ուսուցիչների միջև կապի համապատասխան համակարգի ձևավորումը։

Ցանցին միացել է 502 դպրոց, տվյալ պահին գրանցված է ավելի քան 450 հազար բաժանորդ (աշակերտներ, ուսուցիրներ և ծնողներ)։ –0–