«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է անսահմանափակ «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ»
04.06.2013,
13:17
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդների համար «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայության մեկնարկի մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդների համար «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայության մեկնարկի մասին:
Ակտիվացնելով ծառայությունը` բաժանորդը հնարավորություն կստանա անսահմանափակ մուտք գործել ինտերնետ Opera-Mini բրաուզերի միջոցով: Ծառայության միացման արժեքը կազմում է 950 դրամ (ներառյալ ԱԱՀ):
«Միանալով «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությանը` մեր ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան օգտագործել Opera-Mini բրաուզերը Beeline անսահմանափակ բջջային ինտերնետի հետ միասին: Կարևոր է նշել, որ ընկերությունը շարունակաբար ստեղծում է այնպիսի ծառայություններ և ապրանքներ, որոնք հարմար են և հաճելի: Մեր բաժանորդների համար տվյալ ծառայության շրջանակում Opera-Mini բրաուզերի օգտագործումը զգալիորեն կընդլայնի շարժական ինտերնետի հասանելիությունը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ» և «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին:
Եթե բաժանորդի մոտ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետե ծառայությունից օգտվելիս ծախսվող ՄԲ-երը սպառվում են բաժանորդի մոտ ակտիվացաված այդ ինտերնետ-փաթեթի ծավալից: Բացի այդ ծառայությունը չի գործում միջազգային ռոումինգում:
Բաժանորդը կարող է ակտիվացնել ծառայությունը զանգահարելով` 06747474 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7474# կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 համարին 7474 տեքստով: Ծառայությունը կարելի է անջատել հետևյալ կերպ զանգահարելով` 06747470 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7470# կամ ուղարկելով SMS 0674 համարին 7470 տեքստով:
Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Նշենք, որ ծառայության ժամկետի վերջին օրը, ծառայությունն ակտիվ կլինի մինչև ժամը 22:00-ը, որից հետո տարիֆիկացումը կընթանա համաձայն սակագնային փաթեթի:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-