USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ դեսպանը դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման հարցեր են քննարկել

01.06.2015, 17:46
Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ այսօր քննարկել է դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ դեսպանը դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ այսօր քննարկել է դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նման համակարգ ունենալու նշանակությունը՝ մանրամասնելով համակարգի ստեղծման և գործարկման անհրաժեշտությունը արդարադատության մատչելիության և հանրային իրազեկման համատեքստում:

Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթությունների, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների հանրային իրազեկման և այլ հարցերում Միացյալ Նահանգների հետ հնարավոր համագործակցության հարցեր:

Իր հերթին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը` նպաստելու արդարության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: -0-