USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Facebook–ի ավելի քան 800 հազար օգտատերեր նոր վիրուսի զոհ են դարձել

28.08.2013, 19:52
Facebook սոցիալական ցանցի ավելի քան 800 հազար օգտատերեր տուժել են համացանցում տարածված նոր վարակից, որը փոխանցվում է տեսանյութի տեսքով և ներկայացվում է, թե իբր տեղադրվել է  սոցիալական ցանցի ընկերների անունից, հաղորդում է Vesti.ru–ն` հղում անելով The New York Times–ին։
Facebook–ի ավելի քան 800 հազար օգտատերեր նոր վիրուսի զոհ են դարձել
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի ավելի քան 800 հազար օգտատերեր տուժել են համացանցում տարածված նոր վարակից, որը փոխանցվում է տեսանյութի տեսքով և ներկայացվում է, թե իբր տեղադրվել է  սոցիալական ցանցի ընկերների անունից, հաղորդում է Vesti.ru–ն` հղում անելով The New York Times–ին։

Հղումը հայտնվում է էլեկտրոնային նամակով կամ Facebook–ի անձնական հաղորդագրությամբ` հիշեցնելով, որ ինչ–որ մեկը տեսանյութում մատնանշել է ձեզ։ Անծանոթ URL–հասցեով անցնելով` օգտվողին խնդրում են «փլագին» ներբեռնել բրաուզերի համար, որպեսզի հնարավոր լինի դիտել տեսանյութը։ Այն բանից հետո, երբ վնասակար ծրագրային ապահովումը հայտնվում է համակարգչում, ցանցահենները բրաուզերում պահպանվող ցանկացած տեղեկատվության հասանելիություն են ձեռք բերում, այդ թվում Facebook, Twitter և այլ սոցիալական ցանցերի էջերի գաղտնաբառերը։

«Ընդլայնումից» ազատվելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն արգելափակում է բրաուզերի կարգավորումների հասանելիությունը և արգելում է այցելել հակավիրուսային ընկերությունների կայքեր։ Ըստ այն հետազոտողների, ովքեր հետևություններ են անում կոդում առկա մեկնաբանությունների միջոցով, վիրուսը ստեղծել են Թուրքիայի ցանցահենները։

Այն բավական արագ է տարածվում` ժամում 40 հազար գրոհ արագությամբ և հասցրել է վարակել Chrome–ից օգտվող ավելի քան 800 հազար օգտվողի։ Google ընկերությունը` բրաուզերի մշակողը, տեղյակ է գրոհի մասին և արդեն արգելափակել է «վատ» փլագինը։ Facebook–ը նույնպես զբաղվում է վարակի հղման «մաքրման աշխատանքով»։ –0–