USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Facebook–ը փորձարկում է «Ժամանակագրություն» ինտերֆեյսի նոր դիզայնը. ԶԼՄ

01.03.2013, 19:52
Աշխարհի Facebook խոշորագույն սոցիալական ցանցը փորձարկում է «Ժամանակագրություն» (Timeline) սպառողական էջերի նոր դիզայնը, որտեղ «Ընկերներ», «Լուսանկարներ»  և մյուս խոշոր վիզուալ բաժինները փոխարինվել են ոչ մեծ կոճակներով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Mashable տեխնոբլոգին։
Facebook–ը փորձարկում է «Ժամանակագրություն» ինտերֆեյսի նոր դիզայնը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխարհի Facebook խոշորագույն սոցիալական ցանցը փորձարկում է «Ժամանակագրություն» (Timeline) սպառողական էջերի նոր դիզայնը, որտեղ «Ընկերներ», «Լուսանկարներ»  և մյուս խոշոր վիզուալ բաժինները փոխարինվել են ոչ մեծ կոճակներով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Mashable տեխնոբլոգին։

2011թ.–ի սեպտեմբերին  Facebook F8 համաժողովի ժամանակ Facebook–ը ներկայացրեց «Ժամանակագրություն» (Timeline) պրոֆիլի նոր ձևաչափը։ 2011թ.–ի դեկտեմբերի կեսից «Ժամանակագրությունը» միացնելու հնարավորություն ստացան սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը։ «Ժամանակագրության» նորացված դիզայնի թեստավորման մասին խոսակցություններն ընթանում են անցյալ տարվանից, սակայն լայնածավալ փոփոխություններ դեռ չեն նկատվում։

Mashable–ի կողմից նշված «Ժամանակագրության» նորացված տարբերակն այժմ հասանելի է Նոր Զելանդիայի օգտատերերի սահմանափակ թվին։ Դրա գլխավոր հիանալի հատկությունն է դարձել «Ընկերներ» և «Լուսանկարներ» մեծ վիզուալ բաժինների փոխարինումը պրոֆիլի «շապիկ» լուսանկարի տակ գտնվող վահանակի ոչ մեծ կոճակով։ Մյուս բաժինները հավաքվել են նույն վահանակի գտնվող մենյուում։ –0–